Օրը՝ 60 վայրկյանում | 16.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի միջնորդությամբ ևս  8 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ, 4 բուժառու վերադարձել է:

Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը. Փաշինյան:

Լաչինի միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթևեկությունը. Փաուեր:

Խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին. ՀՀ վարչապետ:

Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. Միրզոյան:

Փրայսն ընդգծել է Հարավային Կովկասում լարվածության թուլացման միջոցներ գտնելու անհրաժեշտությունը:

Պլանավորվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա:

Դոնֆրիդը Բայրամովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:

Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Փրայս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում