Օրը՝ 60 վայրկյանում | 14.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան, 3 բուժառու վերադարձել է Արցախ:

ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը. ԱՄՆ կոնգրեսական:

Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները:

Խովաևը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:

Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ. Նիկոլ Փաշինյան:

Վահե Հովհաննիսյանը և Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Ադրբեջանի զինված ուժերն անցնում է թուրքական չափանիշների՝ զինվելով ՆԱՏՕ-ի սպառազինությամբ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ:

Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը:

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում