Ինչպես խուսափել սիրտ-անոթային հիվանդությունների բարդացումներից

ԼԼիլիթ Ասատրյան

Սիրտ-անոթային հիվանդությունները Հայաստանում մնում են մահացության համար մեկ պատճառը:

Համլետ Հայրապետյան (ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու) - ՀՀ-ում 2015թ.-ից գործում է սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ պետական ֆինանսավորմամբ ստենդավորման ծրագիր, որը հնարավորություն է տվել այս ութ տարիների ընթացքում անվճար սպասարկել հազարավոր հիվանդների և փրկել նրանց կյանքը:

Եթե 2015թ.-ին ծրագրով պետության ֆինանսավորմամբ ստենտավորվել է 1600 բուժառու, ապա վերջին երկու-երեք տարում՝ տարեկան 2200-2300:

Համլետ Հայրապետյան - Համապատասխանաբար ավելացել է ֆինանսավորումը պետական այս ծրագրին, և եթե առաջին տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 950մլն դրամի կարգի է տրվել, այժմ այն հասնում է մոտ միլիարդ 600 - միլիարդ 700 մլն դրամի:

Մասնագետն ասում է՝ ծրագիրը հնարավորություն է տալիս հիվանդության առաջին ժամերի ընթացքում անվճար կերպով բացել սրտամկանի ինֆարկտի պատճառ դարձած փակված անոթը:

Համլետ Հայրապետյան - Բացի այս ծրագրից՝ վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծվել է հանձնաժողով, խումբ, սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման հանձնաժողով՝ ԱՆ-ին կից, որի մեջ ընդգրկված են հանրապետության առաջատար մասնագետները տարբեր կլինիկաներից, մշակվել են նոր ծրագրեր, շատ կարևոր ծրագրեր, կարծում եմ, որոնք դեռևս կյանքի չեն կոչել, բայց կարծում եմ` մոտակա ժամանակները մենք կունենանք նաև այս նոր ծրագրերը արդեն կյանքի կոչված, պետական նոր ծրագրեր:

Սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներն են ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, քնի խանգարումը, ճարպակալումը: Պատճառ կարող են լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի խնդիրը: Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են երիտասարդանալ:

Միհրան Մարտիրոսյան («Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար) - Նախկինում մենք սովոր էինք, որ բարձր տարիքային խմբի մարդկանց հետ ենք աշխատում, եթե կարելի է էդպես արտահայտվել, դրանք 50-60 տարեկանից բարձր տարիքային խումբն է, բայց այսօր մենք տեսնում ենք, որ հիվանդությունը, կարելի է ասել, երիտասարդացել է: Եվ կարելի է նշել, որ 0-99 տարեկան տարիքային խումբը հենց սիրտանոթային պաթոլոգիա ունեցող պացիենտներն են:

Մասնագետի պնդմամբ՝ սիրտ-անոթային հիվանդությունների բարդացմանը նպաստել է նաև կորոնավարակը:

Միհրան Մարտիրոսյան - Ունենք բազմաթիվ հետազոտություններ, որ նույնիսկ քովիդից մեկ տարի հետո մարդիկ ունեն շատ մեծ ռիսկ հետքովիդյան բարդությունների, հատկապես սիրտանոթային բարդությունների, և այսօր մենք հաճախ ընդունում ենք պացիենտներ, ովքեր ունեն տարատեսակ առիթմիաներ՝ սրտի արագ, դանդաղ անկանոն աշխատանքի տեսքով, որոնց պատճառը մեկ տարի առաջ ունեցած քովիդն է:

Մասնագետների գնահատմամբ՝ եթե մարդիկ հետևեն բժիշկների ցուցումներին, սիրտ-անոթային հիվանդություններից մահացության թիվը կնվազի:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում