Օրը՝ 60 վայրկյանում | 11.02.2023

ՄՄարո Թարվերդյան

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից  ևս 7 անձ տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ»:

ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ:

ՀՀ մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. 100 տոննա բեռով ավտոմեքենաները Մարգարայի կամրջով հատել են 30 տարի փակ մնացած  հայ-թուրքական սահմանը:

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ մարդասիրական օգնության համար:

Հուսով ենք, որ մեր համերաշխությունը կպահպանվի. Փայլանը՝ Հայաստանից Թուրքիային ուղարկած օգնության մասին:

Հայ փրկարարները Ադըյամանում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկա. Փայլան:

Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը ԱՄՆ-ի անփոփոխ առաջնահերթությունն է. Պատել:

Ռուսաստանը ցանկանում է էներգիան որպես զենք օգտագործել. Քիրբի:

Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ՝ հաշվի առնելով հայտարարված նպատակները. Վերշինին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում