Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի միջնորդությամբ ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան:

Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և աշխատում է տեքստի վրա. Միրզոյան:

Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը. Բերբոք:

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն:

Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին:

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 5000-ը:

ՀՀ-ում կազմակերպչական աշխատանքներ են ընթանում՝ մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրելու Թուրքիային և Սիրիային:

Ճապոնիայի կառավարությունը վճռական է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:

Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենից ուժեղ երկրաշարժը:

F-16 կործանիչները պետք է մնան ԱՄՆ-ում. Բայդեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում