Օրը՝ 60 վայրկյանում | 03.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Արցախի արտգործնախարարը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ուղղված նամակներում ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները:

Տիգրան Խաչատրյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի ինստիտուտի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը:

Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոքել են Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման դեմ. Փալոն:

ԵՄ դեսպանը Մոլդովային կոչ է անում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան:

Զելենսկին համոզված է, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին արագ անդամակցության:

ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ֆիլիպիններում:

Թուրքիայի հեղինակությանը վնասելու փորձերը հակասում են բարեկամության սկզբունքներին. Չավուշօղլու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում