Ապօրինի ծառահատումներ Սյունիքում. ոստիկանների բացահայտումը

ԳԳոհար Սարգսյան

Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Մասնավորապես, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մյուս դեպքում՝ Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված էր փայտանյութով։

Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում էր։ «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում