Օրը՝ 60 վայրկյանում | 21.01.2023

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ներկա եղել Պարեկային ծառայության գործարկմանը:

Պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է զինծառայողների կացարանում բռնկված հրդեհի վայր, հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները:

ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարումը:

ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ տալու համար. ԱՄՆ կոնգրեսական:

Մինչ օրս ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 42 հիվանդ:

Աննա Հակոբյանն Իրանում մասնակցել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:

Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը՝ Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով:

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. Բայդեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում