Այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը

ՔՔրիստինե Ոսկանյան

Այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը, այնուհետև վարչապետն  անդրադարձել է տարբեր ոլորտներում եղած խնդիրներին, նշել, որ ոչ միայն Պարեկային ծառայությունում, այլև բոլոր ոլորտներում՝ սկսած մտածելակերպից, ամեն ինչ բարեփոխման կարիք ունի:
 
Վարչապետը հավելել է, որ սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի դեմ, այլ հանուն ոստիկանի: Սա բարեփոխում է նաև քաղաքացու համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում