Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը

ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրամիջոց կա: Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին:

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 թղթե փաթեթ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով, և ապակյա կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:

Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում