Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանությունը դեկտեմբերի 20-ից անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական, տոնական և հետտոնական օրերին հասարակական անվտանգության ապահովումն է։

Տոնական օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները՝ հիշեցնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները հետևողական են լինելու։
Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունը շուրջօրյա իրականացնելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում