Օրը՝ 60 վայրկյանում | 28.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Անհրաժեշտ է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը. ֆրանսիացի քաղաքական առաջնորդները բաց նամակով դիմել են նախագահ Մակրոնին:

Միջանցքի փակումն ադրբեջանական քարոզչամեքենան նախապատրաստել է դեռ նոյեմբերից. ՀՀ և Արցախի ՄԻՊ-եր:

Արցախի նախագահը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրները:

Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ:

Ռայիսին Արևմուտքին մեղադրել է Իրանում հակակառավարական ցույցեր հրահրելու համար:

Մոսկվան դադարեցնում է նավթի մատակարարումները գնային սահմանափակումներ սահմանած երկրներին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թալիբներին՝ կանանց և աղջիկների իրավունքները, մասնավորապես, կրթության իրավունքը ոտնահարելու համար:

Վուչիչը միջազգային հանրությանը մեղադրել է Կոսովոյի սերբերի վրա Պրիշտինայի ճնշումներին աջակցելու համար:

ՄԱԿ-ի հարթակում «խաղաղ գագաթնաժողովն» առանց ՌԴ-ի չի օգնի Ուկրաինայում մարտերի ավարտին. Global Times:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում