ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2212 խախտում

ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2212 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 12 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 95-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի այդ, 4 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում