Դեկտեմբեր 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Վալերի Փեքրես վերահաստատեց իր համերաշխութիւնն ու աջակցութիւնը Հայաստանին և Արցախին:

Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպանը Էրիքա Օլսընին շնորհակալութիւն յայտնեց հայ ռազմագերիներու հայրենադարձման ուղղութեամբ քարտուղարութեան ջանքերուն համար:

Ղազախիստան պիտի սկսի քարիւղ արտահանել Ատրպէյճանի և Թուրքիոյ տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը. ատրպէյճանցի պատգամաւոր:

Ատրպէյճանի և Թուրքիոյ Պաշտպանութեան նախարարները քննարկած են ռազմական համագործակցութեան զարգացման հարցեր:

Չնայած Ատրպէյճանի մէջ կաշառակեր մշակոյթին՝ Ամերիկան սերտօրէն համագործակցած է Պաքուի հետ՝ Աֆղանիստան մատակարարումներու համար. The Washington Post:

Ուքրանիոյ հարցով կը քննարկուի «ինչ-որ միջազգային դատարանի ստեղծման» հարցը. Պլինքըն:

Քուրսքի օդակայանը՝ անօդաչու սարքի յարձակման հետևանքով հրդեհ բռնկած է:

Ռուսաստանն ու Ուքրանիան հերթական անգամ գերիներ փոխանակած են:

Կառավարութեան հրաժարականի և խորհրդարանի լուծարման հարց չի քննարկուիր. Մոնղոլիայի վարչապետ:

Փեքինի մէջ մեղմացուցած են COVID-19-ի պատճառով գործող շարք մը սահմանափակումները:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում