Հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է պետության իրականացրած հակակոռուպցիոն քաղաքականությունը

ՔՔրիստինե Ոսկանյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պետության կողմից հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման գործընթացը, օրենսդրության ընդունման գործընթացը:

Արաքս Մելքոնյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ) -  Կառավարությունը կարևորում է բարեվարքության գնահատումը, և ներդրվեց հենց բարեվարքության ստուգման գործընթացը, մեխանիզմը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, և այսպես կարմիր թելով մեր ուսումնասիրության միջով անցնում է, թե ինչպես են և՛ բարձրագույն դատական խորհուրդը, և՛ հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում որակավորման հանձնաժողովը գնահատել հենց բարեվարքությունը, և ինչ խնդիրներ ենք մենք այստեղ տեսնում:

Հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետն ասում է՝ իրականացվել է նաև հակակոռուպցիոն դատարանների դատավորների թեկնածուների ուսումնասիրություն, որի ընթացքում փորձել են վեր հանել հանրային հասանելի բոլոր տվյալները՝ իմանալու համար՝ հայտ ներկայացրած անձինք որքանով են հավակնում հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Հասմիկ Հարությունյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ) - Մեր ուսումնասիրությունը նաև կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովից ստացված թվային տվյալների համատեքստում դրական-բացասական եզրակացությունների մասով ցույց է տվել, որ նույնիսկ այն դեպքերում, երբ թեկնածուներն ունեցել են խնդիրներ բարեվարքության հետ կապված, այդ անձինք հայտնվել են ցուցակներում դատավորների առաջխաղացման, դատավորներ նշանակելու և փաստորեն համալրվել են հակակոռուպցիոն դատարանում:

Մյուս խնդիրը, ըստ Հասմիկ Հարությունյանի, այն է, որ դատավորի կարգավիճակ չունեցող անձինք հեշտացված ընթացակարգով կարող են հավակնել և դառնալ դատավոր, քանի որ ներկայացված են ոչ խիստ պահանջներ։

Հասմիկ Հարությունյան - Վերհանած խնդիրների մեջ մի շատ հետաքրքիր պատկեր կա. օրինակ՝ դատավոր անդամների մասով ինչ-որ հանրային տվյալ է՝ տարբեր ժամանակահատվածներում ստացված նվիրատվությունների մասով, այսինքն՝ նվիրատվություններ, որ օբյեկտիվ, հավելյալ, էսպես ասենք՝ հիմնավորում, բացատրություն չի ստացել:

Հասարակական կազմակերպությունը բարձրաձայնում է՝ գրավոր քննության հարցերը մշակում են մասնագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ, սակայն հստակեցված չեն նրանցից պահանջվող չափանիշները: Նաև յուրաքանչյուր անձ պետք է պահպանի թեստային առաջադրանքների գաղտնիությունը, սակայն պարզ չէ, թե ինչ մեխանիզմ է գործում գաղտնիության խախտման հնարավոր դեպքերը բացառելու համար:

Դավիթ Ամիրյան («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն) - Մենք վերջերս բախվեցինք խնդրի հետ, որ անձերի փոփոխությունը և անձերով պայմանավորված բարեփոխումները որևիցե արդյունքի չեն տանելու: Մենք կարիք ունենք իրապես, արմատապես փոխելու մեր երկրում ինստիտուտները, որպեսզի աշխատի համակարգ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունը կհրապարակվի առաջիկայում:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում