Նոյեմբեր 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը Մարտունիի և Մարտակերտի գիւղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչները թիրախաւորած են:

Հայաստան պատրաստ է հանդիպման՝ Փրակի մէջ ձեռք բերուած պայմանաւորուածութեան և ձևաչափին համաձայն. Արտաքին գործոց նախարարութեան արձագանգը Ալիևի յայտարարութեան:

Ատրպէյճանի ռազմատենչ հռետորաբանութիւնը և ոչ կառուցողական քաղաքականութիւնը կը խաթարեն խաղաղութեան հաստատման ջանքերը. Արարատ Միրզոյեան:

Լաւ կ՛ըլլար, եթէ Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարարութիւնը կասկածի տակ չդնէր ռուսական խաղաղապահ զօրակազմի գործունէութիւնը Լեռնային Ղարաբաղի մէջ. Ռուսական խաղաղապահ զօրակազմի արձագանգը՝ Պաքուին:

Մհեր Գրիգորեան ընդունեց Իրանի դեսպանը. Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը գործարկելու կարևորութիւնը շեշտուած է:

Ցեղասպանութեան միջոցով չեն կրնար ըլլալ ո՛չ խաղաղութիւն, ո՛չ բարգաւաճում. Լեմքին ինստիտուտ:

Գանատան հիւպատոսարան պիտի բանայ Երևանի մէջ. Գանատայի Արտաքին գործոց նախարար:

Թրքական հրետանին կրակ բացած է Սուրիոյ  քրտական ուժերու դիրքերուն ուղղութեամբ։

Քիևի բնակիչները ելեկտրականութիւն կ՛ունենան օրական 2-3 ժամ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում