Հոկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման յանձնաժողովի երրորդ նիստը տեղի կ՛ունենայ Նոյեմբերին Պրիւքսէլի մէջ:

Ամերիկայի քոնկրեսական Մայք Կարսիան հայ ժողովուրդին աջակցելու կոչ ըրած է։

Արցախի Մարդու իրաւունքնրու պաշտպանը Ատրպէյճանի Զինուած ուժերու կողմէն հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման դէպքերը ներկայացուցած է:

Շոյգուն մտահոգութիւն յայտնած է , որ Քիև կրնայ  սադրիչ գործողութիւններ իրականացնել այսպէս կոչուած «կեղտոտ միջուկային ռումբի» կիրառմամբ։

Ռուսաստան կը շարունակէ հարուածներ հասցնել Ուքրանիոյ ռազմական հրամանատարութեան և ուժանիւթի համակարգերուն:

Եթէ բանակցիլ կ՛ուզեն, թող վերադարձնեն մեր տարածքը՝ 1991 թուականի միջազգայնօրէն ճանչցուած սահմաններով. Զելենսքի:

Վրաստան պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանին մէջ կայունութեան և խաղաղութեան ապահովման գործին. Տարչիաշվիլի:

Մաքրոն կոչ ըրած է թույլ չտալ, որ «զօրաւորին օրէնքը դառնայ համընդհանուր օրէնք»:

Հոկտեմբեր 17-23 Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 231 նոր դէպք: Առողջացած է 415 բուժառու, մահուան դէպք չունինք :

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում