Օրը՝ 60 վայրկյանում | 15.10.2022

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ. Փաշինյան:

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում կրկին խախտել է հրադադարը:

ԱՄՆ-ը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ համագործակցության ցանկությունը. Պետքարտուղարություն:

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային:

Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել:

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ:

Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին:

Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին:

Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունից հետո:

Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում