Հոկտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Բալյան

Ատրպէյճան կրկին խախտեց հրադադարը. Հայաստանի Զինուած ուժերը թշնամիին կրակը լռեցուցած են:

Արդեօք ՀԱՊԿ-ը կը ճանչնա՞յ 1991 թ. հաստատուած ԱՊՀ երկիրներու պետական սահմանները որպէս հիմնարար փաստաթուղթ. Հայաստանի վարչապետին ելոյթը Ասթանայի մէջ:

Հայաստանի, Ռուսաստանի և  Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներու հանդիպման միտքեր փոխանակուած են  խաղաղութեան պայմանագիրի մշակման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման շուրջ:

Միրզոյեան և Պորէլ քննարկած են Եւրամիութեան  քաղաքացիական առաքելութեան լիազօրութիւններուն և տեղակայման վերաբերող հարցեր:

Եւրոպական միութիւնը ամենաբարձր մակարդակի վրայ  կը շարունակէ իր ներգրաւուածութիւնը Հայաստանի և Ատրպէյճանի միջև հակամարտութեան համապարփակ կարգաւորման հասնելու համար. Պորէլ:

Մենք Հայաստանի և հայ ժողովուրդի կողքին ենք. Զուիցերիոյ խորհրդարանականներու յայտարարութիւնը:

Փութին Հայաստանի և Ատրպէյճանի ղեկավարներուն հանդիպում առաջարկած է Ռուսաստանի մէջ:

Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարութիւնը Ֆրանսայի նախագահը մեղադրած է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցութեան համար:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում