Պարեկները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել են հերոին ու մարիխուանա

ԱԱրսեն Մկրտչյան

Պարեկների գիշերային ծառայությունը շարունակում է արդյունք տալ: Գիշերվա ժամը 2:15-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ծառայություն կատարելու ժամանակ պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա վարորդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ:

Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում