Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի վարչապետը Փրակի մէջ հանդիպումներ պիտի ունենայ Արպէյճանի և Թուրքիոյ նախագահներուն  հետ:

Արարատ Միրզոյեան տեղեկացուց, որ կը քննարկուի  միջազգային դիտարկման միջոցներու ներդրման հարցը:

Կան բաներ, որոնք կը վերլուծենք, անպայման կ՛արձագանգենք. Միրզոյեան՝ ատրպէյճանական կողմի առաջարկներու մասին:

Դեսպան Քոփիրքին այն պնդումները, թե Ռուսաստան Հայաստանէն «կը շրջուի» շահարկում  անուանեց  :

Ռուսաստան միակ միջնորդի դերը չի կրնար խաղալ հայ-ատրպէյճանական հակամարտութեան մէջ . Քաթրին Քոլոննա:

Ատրպէյճան ռմբակոծած և գրաւած է  Հայաստանի տարածքէն մէկ  մասը. Պորէլ:

Պետական քարտուղարը ողջունեց  ռազմագերիներու ազատ արձակումը. Նէտ Փրայս:

Չեխիոյ նախագահը կոչ ըրած է ռազմական պատասխան տալ Ուքրանիոյ մէջ ադոմական զէնքի կիրառման պարագային :

Կախուած չենք ըլլար  աժան ապրանքներ և ուժանիւթ մատակարարող բռնատիրական վարչակարգերէն . Թրաս:

Փութին օրէնքներ ստորագրած է չորս շրջաններու՝ Ռուսաստանի կազմին մէջ մտնելու մասին:

Մոսկուայի և Քիևի միջև բանակցութիւնները խափանած է Ամերիկան. Նիկոլայ Փատրուշև:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում