Սեպտեմբեր 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետը կարևոր նկատեց միջազգային դիտորդական առաքելութեան գործուղումը տուժած շրջաններ և սահմանագօտի:

Արտաքին գործոց նախարարը կարևոր նկատեց  Հարաւային Կովկասի խաղաղութեան հաստատման գործին մէջ Ֆրանսայի ջանքերը:

Արմէն Գրիգորեան և Հիքմէթ Հաճիև  քննարկած են տարածաշրջանին մէջ խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը:

Ատրպէյճանի զօրքերը պէտք է դուրս բերուին Հայաստանի տարածքէն.  Ֆրանսայի Պաշտպանութեան նախարար:

Ֆրանսան պատուիրակութիւն պիտի ուղարկէ Հայաստան` Ատրպէյճանի յարձակումին հետևանքները գնահատելու համար:

Քրիստինէ  Գրիգորեան Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանի  նախագահին տեղեկութիւններ  տրամադրեց  Ատրպէյճանի յարձակումի ընթացքին  խոշտանգումներու դէպքերուն  վերաբերեալ:

Ամերիկայի Ծերակոյտին ներկայացուած է ՝ Ատրպէյճանը ամերիկեան ռազմական օժանդակութենէն  զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև մը:

ԵԱՀԿ-ի մէջ Ամերիկայի  դեսպանը կարևոր նկատեց  Լեռնային Ղարաբաղի մէջ մարդկային իրաւանց  պաշտպանութիւնը:

Քիև  դատապարտեց  հանրաքուէներ  կատարելը , պահանջեց Ռուսաստանը  զրկել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդին մէջ մշտական անդամակցութենէն :

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում