Ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում. Ավինյանը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին

ԳԳոհար Սարգսյան

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողություններին: 

«Ոստիկանության ուժի կիրառմանը լավ չեմ վերաբերվում: Տեսել եմ այդ կադրերը: Գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում: Հուսով եմ՝ այն անձինք, ովքեր մեղավոր են, կպատժվեն»,-ասաց նա: 

Տեղի ունեցածն Ավինյանը որակեց որպես բացասական երևույթ և նշեց, որ այն դատապարտելի է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում