Օրը՝ 60 վայրկյանում | 22.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Ջո Բայդենը՝ Նիկոլ Փաշինյանին:

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դատապարտման անհրաժեշտությունը:

Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մոսկվան համաձայնություն է տվել Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու նախաձեռնությանը:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում:

Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներն ապօրինի են. Թուրքիայի ԱԳՆ:

Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն:

Վաշինգտոնը միլիտարիզմը շփոթում է անվտանգության հետ. Ռայիսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում