Ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը. ՀՀ ՄԻՊ

ԼԼիլիթ Ասատրյան

Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը. մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ անձը որևէ զինված ծառայության մեջ որևէ կերպ ներգրավված չի եղել. դրա վերաբերյալ կան ապացույցներ:

«Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է 6 վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ. մենք նույնականացրել ենք այդ անձանց, և այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին: Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել են նաև լրագրողներ, դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ, ինչը միջազգային հումանիտար ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշեց ՄԻՊ-ը:

Նա հայտնեց, որ պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, նույնականացման գործընթացն ամփոփվում է. դրա մասին կհրապարակվի զեկույց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում