Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել:

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի բնակչության թիրախավորման փաստերը պետք է պատշաճ քննության առարկա դառնան. ՀՀ ՄԻՊ:

Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքը. Մարուքյան:

Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարությանը. Աննա Բյերդեն՝ Նիկոլ Փաշինյանին:

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ С-300 համակարգեր ուղարկել Ուկրաինա:

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից. Լավրով:

Առայժմ պատրաստ չեմ բանակցելու Ռուսաստանի հետ. Զելենսկի:

Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վրա։

Թուրքիան կշարունակի Ուկրաինային մարդասիրական աջակցություն տրամադրել. Հուլուսի Աքար:

Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք: Առողջացել է 2172 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում