Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։

«Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ:

Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում