Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2022

ՄՄանե Գևորգյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ:

Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն:

Արքայազն Չարլզը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր՝ ընդունելով Կարլ III անունը։

Խարկովի մարզում ավելի քան 30 բնակավայր անցել է մեր վերահսկողության տակ. Զելենսկի:

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը անակնալ այցով մեկնել է Կիև:

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել ռուսական գազի գնի շեմի հարցում:

Չեխիան հնարավոր է համարել Հունգարիայի դուրս գալը ԵՄ-ից՝ Ռուսաստանի պատճառով:

Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային պետություն:

Սեպտեմբերի 10-ը Առաջին օգնության համաշխարհային օրն է:

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի արցախցի սաները ստացել են ավարտական վկայականները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում