ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի ԱԺ-ի խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը

ՆՆարեկ Սահակյան

Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, քննարկել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հետ կապված հարցեր: Նոր երթուղու անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Նոր երթուղին միջանցքի կարգավիճակ է ունենալու, և այդտեղ 2,5-ական կիլոմետրանոց հատվածներում չեն լինելու ադրբեջանական հենակետեր:

Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը վերահաստատել է, որ խաղաղապահները կվերատեղակայվեն միայն այն ժամանակ, երբ պատրաստ լինի Լաչինի այլընտրանքը:

Այն պետք է իրավական կարգավիճակ ունենա, «Արդարություն» խմբակցությունից ընդգծում է Դավիթ Գալստյանը:

Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Ռուս խաղաղապահները թե՛ Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում, թե՛ նոր ճանապարհի իրավական տեսանկյունից ինչ-որ տեղ հավաստիացրել են, որ` այո, ունենալու է նույն միջանցքի տրամաբանությունը:

Արցախի խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններին, շփման գծի տարբեր հատվածներում առաջխաղացման փորձերին: Ռուսական կողմը վստահեցրել է՝ ջանքեր կգործադրեն` բացառելու ադրբեջանական սադրանքները:

Արթուր Հարությունյան -Իրենց կողմից վստահեցվել է, որ արվել են որոշակի եզրահանգումներ՝ հետագայում այդ միջադեպերը բացառելու համար: Ավելի շատ ջանք է գործադրվելու, որպեսզի նմանատիպ միջադեպերը չկրկնվեն:

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, որը կառուցել են ադրբեջանցիները, սկսում է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի 36-րդ կիլոմետրից, Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին Շեն գյուղերով հասնում Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի մերձակա տարածք:

Օգոստոսի 3-ից հայկական 3 ընկերություն ակտիվ շինարարական աշխատանք է կատարում, որ Լաչինի այլընտրանքային երթուղուն միացող Հայաստանի 11 կիլոմետրանոց հատվածը արագ շահագործման հանձնվի:

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում