Յուլիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեան և Սերկէյ Նարիշքին քննարկած են տարածաշրջանային անվտանգութեան հարցեր:

Փաշինեան և Միշուսթին քննարկած են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցութեան հարցերը:

Ուղիղ երկխօսութիւնը Հայաստանի և Ատրպէյճանի միջև տարաձայնութիւնները լուծելու ամենաճիշտ և յուսալի ճանապարհն է. Պլինքըն:

Արարատ Միրզոյեան և Քերըն Տոնֆրիտ քննարկած են տարածաշրջանային անվտանգութեան և կայունութեան հարցեր:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգութեան հարցերու յանձնաժողովներուն հանդիպումը պիտի կայանայ Օգոստոսին:

Ուքրանիոյ մէջ ռուսական զօրքերու «Արևելք» խմբաւորման ղեկավար  նշանակուած է Արցախի մէջ ռուսական խաղաղապահ զօրախումբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրատովը:

Զելենսքին հեռացուցած է գլխաւոր դատախազն ու անվտանգութեան ծառայութեան ղեկավարը. պատճառը բազմաթիւ գործերն են հայրենիքի դաւաճանության յօդուածով:

Իրանը ունի ադոմական ռումբ ստեղծելու համար միջոցներ. Խարազի:

Յուլիս 11-17 հաստատուած է քորոնայի հիւանդութեան 629 նոր դէպք, առողջացած է 311 քաղաքացի, մահուան դէպք չէ արձանագրուած:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում