Յուլիս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ժողովրդավարութեան ամրապնդման հարցով մեր կառավարութիւններուն միջև համագործակցութիւնը և երկուստեք յանձնառութիւնը շօշափելի արդիւնքներ կու տան. Փաշինեան՝ Պայտընին:

Արարատ Միրզոյեան Հնդկաստանի ԱԳՆ Արևմտեան ուղղութեան քարտուղարին ներկայացուց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանին մէջ կայունութեան և խաղաղութեան հաստատման գործընթացներու նկատմամբ:

Եւրամիութեան համար կարևոր է կայունութեան, անվտանգութեան և խաղաղութեան հաստատումը Հարաւային Կովկասի մէջ, և կառոյցը ջանքեր կը գործադրէ Հայաստանի ու Ատրպէյճանի յարաբերություններու կարգաւորման, ապագայ խաղաղութեան պայմանագրի հարցով. տեղի  ունեցաւ Միշէլ-Ալիև հեռախօսազրոյցը:

Իրան որոշած է մրցակցիլ Ռուսաստանի հետ քարիւղի չինական շուկային համար. Bloomberg:

Ռուսաստան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի ընդլայնման:

Քիևի պահանջով Թուրքիան հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նաւ մը կալանած է:

Յունիս 27-էն Յուլիս 3 Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի 174 նոր դէպք, առողջացած է 62 քաղաքացի, մահուան դէպք չէ արձանագրուած:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում