Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը. Փաշինյանը՝ Կանադայի վարչապետին:

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. Հայաստանի վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին:

Գերմանիայի դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հունաստանը մտադիր է Միացյալ Նահանգներից 20 F-35 կործանիչ գնել. Միցոտակիս:

Իսրայելցի դասախոսները Բաքվում կպատրաստեն կիբեռանվտանգության մասնագետներ:

Ոչ ոք չգիտի, թե որքան կշարունակվի պատերազմն Ուկրաինայում. Շոլց:

Ուկրաինան սկսել է էլեկտրաէներգիա արտահանել ԵՄ տարածք. Զելենսկի:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագծով Հայաստանին նախատեսվում է տրամադրել 60 միլիոն, իսկ Արցախին՝ 2 միլիոն դոլար աջակցություն:

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնված կլինի ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար:

«Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը վերջին 25 տարիներին Հոնկոնգում արձանագրել է զգալի հաջողություններ, և այն փոփոխելու կարիք չկա. Սի Ծինփին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում