Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը և Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ:

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի դիվանագիտական խորհրդականի հետ:

Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել:

Երեք երկրների ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ապահովելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը. Զախարովա:

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ:

Վրաստանում խորհրդարանական հանձնաժողովների երեք ղեկավարներ լքել են իշխող կուսակցությունը:

Շվեդիան և Ֆինլանդիան զիջեցին. Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը քննադատել է Զելենսկու ելույթը անվտանգության խորհրդի նիստում:

ՆԱՏՕ-ն կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ. Ստոլտենբերգ:

Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունը մինչև իր նպատակների իրականացումը. Պոլյանսկի:

Իրանը և ԱՄՆ-ն Կատարում սկսում են միջուկային գործարքի անուղղակի բանակցություններ. Al Arabiya:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում