Օրը՝ 60 վայրկյանում | 28.06.2022

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք:

Ադրբեջանը հայկական կողմի հետ խոսակցությունից հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Երևանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար. Նիկոլ Փաշինյան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գործընկերներին առաջարկել է քննարկել ԼՂ ապագան. ռուսական կողմը մերժել է:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր:

Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն արգելող 907-րդ բաժնից հրաժարումը:

Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դատախազության հայցադիմումը վարույթ է ընդունվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում