Մայիս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

2021-ին Արցախի պիւտճէի եկամտային մասը եղած է 174 միլիառ դրամ, որմէ 128 միլիառը՝ Հայաստանի վճարած գումարն է. Փաշինեան:

Փութին և Ալիև քննարկած են եռակողմ պայմանաւորուածութիւններու ընթացքը:

Հայաստան և Վրաստան շահագրգռուած են տարածաշրջանին մէջ կայուն խաղաղութեան հաստատմամբ. Վահագն Խաչատուրեան` Վրաստանի խորհրդարանին մէջ:

Նիկոլ Փաշինեան Եւրոպայի առաջնութեան մասնակից հայ բռնցքամարտիկներուն շնորհակալութիւն  յայտնեց մեր երկիրը  լաւագոյնս ներկայացնելու համար:

Խերսոնի շրջանը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմին մեջ՝ դառնալով Ռուսաստանի մաս:

Գերմանիան շուտով կ՛ունենայ Եւրոպայի ամենամեծ բանակը ՆԱԹՕ երկիրներու շարքին մէջ. Շոլց:

Մոլտովան պատրաստ է քննարկելու զէնքի միայն անհատոյց մատակարարումները. Մոլտովայի նախագահ:

Թուրքիան չի միանար հակառուսական պատժամիջոցներուն. Չաւուշօղլու:

Եւրամիութիւնը համաձայնութեան հասած է հակառուսական պատժամիջոցներու վեցերորդ փաթեթի շուրջ. Պորել:

Զելենսքին քննադատած է Եւրամիութիւնը՝ Ռուսաստանի դէմ պատժամիջոցներու վեցերորդ փաթեթը ուշացնելու համար:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում