Օրը՝ 60 վայրկյանում | 28.05.2022

ՄՄարո Թարվերդյան

Մայիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր:

Մայիս 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման օրն է. ՀՀ վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատում և հղել շնորհավորական ուղերձներ:

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում քննարկումները. ՀՀ ԱԳՆ:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է ԼՂ-ի գոյությունը. Արարատ Միրզոյան:

Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին:

Առաջին հանրապետության տոնի առթիվ Կանբերրայի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով:

Վաշինգտոնն ինքն է պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում, ապա մեղադրում Ռուսաստանին. Զախարովա:

Իրանը հունական երկու բեռնանավ է առգրավել. Հունաստանն արձագանքել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում