Մայիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Մատրիտեան սկզբունքները  ընդունած Հայաստանի կառավարութիւնը  Ատրպէյճանին վեթոյի իրաւունք տուած է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը  որոշելու հարցին մէջ. Հայաստանի վարչապետ:

Ատրպէյճան անընդհատ կը փորձէ լրացուցիչ պայմաններու հետ կապել գերիներու վերադարձը. Փաշինեան:

Ատրպէյճան կը  համարէ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծուած է, Հայաստանը՝ լուծուած չէ. Փաշինեան:

Սահմանազատման յանձնաժողովներու  երկրորդ նիստը տեղի պիտի ունենայ Մոսկուայի մէջ. Մհեր Գրիգորեանի գրասենեակ:

Ռուսաստան պատրաստ է աջակցելու հայ-ատրպէյճան սահմանի սահմանազատման յանձնաժողովներու աշխատանքներուն. Զախարովա:

Պլինքըն առաջարկեց  Ամերիկայի օգնութիւնը Հայաստանի և Ատրպէյճանի սահմանի սահմանազատման հարցին :

Ռուսաստանի դեսպան Քոփիրքինը այցելեց  Սիւնիք մարզ:

Ուքրանիան Ռուսաստանին չի զիջիր որևէ տարածք, ատոնց մէջ Ղրիմը. Զելենսքի:

Անհրաժեշտ է ամենասեղմ  ժամկէտերու մէջ «կանաչ միջանցք» ձևաւորել՝ Ռուսաստանէն և Ուքրանիայէն հացահատիկի արտահանումը ապահովելու համար. Չինաստանի Արտաքին գործոց նախարար:

Ռուսաստանի  Պաշտպանութեան նախարարութիւնը  յայտարարեց  Մարիուփոլի նաւահանգիստի աշխատանքը բնականոն ձևով վերսկսելու մասին:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում