Մայիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի  վարչապետը հանդիպած է արտախորհրդարանական քաղաքական ուժերուն հետ:

Արարատ Միրզոյեանը Ժոզեպ Պորէլին  ներկայացուցած է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման վերաբերեալ:

Հայաստանի և Ատրպէյճանի առաջարկած փաթեթները պէտք է միացնել և սկսիլ բանակցութիւններ խաղաղութեան օրակարգի շուրջ. Անվտանգութեան խորհուրդի  քարտուղար:

Պլինքըն և Չաւուշօղլու քննարկած են Հայաստան-Թուրքիա յարաբերություններու կարգաւորման գործընթացը:

Հայաստանը պէտք է շարունակէ բարեփոխումները. Պորէլ:

Մեր կառավարութիւնները կը շարունակեն համագործակցիլ ծրագիրների իրագործման ուղղութեամբ. Փաշինեան՝ Ֆրանսայի վարչապետին:

Հաշտեցնելու միակ տարբերակը Ռուսաստանի անձնատուր ըլլալն է, զօրքերու դուրսբերումը և փոխհատուցումը. Արեստովիչ:

Ուաշինկթոն և Անգարա կ՛աշխատին որպէս դաշնակիցներ Ֆինլանտայի և Շուէտի՝ ՆԱԹՕ ներառելու գործընթացին. Պլինքըն:

Ռուսաստանը համարժէք պատասխան պիտի տայ Ֆինլանտայի և Շուէտի անդամակցութեան ՆԱԹՕ-ին. Մատվիենքօ:

Պարենային ճգնաժամը չի լուծուիր առանց ռուսական և պելառուսական պարարտանիւթերու և ուքրանական հացահատիկի. Կութերեշ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում