Մայիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հաւաքական անվտանգութիւն պայմանագիր կազմակերպութիւնը 2021 թ. Մայիսին չարձագանգեց Ատրպէյճանի ներխուժման Հայաստան. Փաշինեան:

Գնէլ Սանոսեան և Իրանի ճանապարհներու և քաղաքաշինութեան նախարարը քննարկած են բեռնափոխադրումներու հետ կապուած հարցեր:

Կիպրոսի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած միջացառում:

Փութին Ֆինլանտայի նախագահին հետ հեռախօսազրոյցին՝ ընդգծած է, որ ռազմական չէզոքութենէն Հելսինքիի հրաժարիլը սխալ քայլ է:

Ուքրանիան կարող է յաղթել Ռուսաստանին. Ենս Սթոլտթընպըրգ:

Մեծ Եօթնեակ երկիրներու Արտաքին գործոց նախարարները յայտարարած են Ռուսաստանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու և Ուքրանիոյ զէնք մատակարարելու պատրաստակամութեան մասին։

Ռուսական կողմը առաջին անգամ ֆոսֆորային ռումբեր կիրառեց Մարիուփոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններուն դէմ․ Փետր Անտրիւշչենքօ:

Իրան յայտարարեց Ռուսաստանի հետ քարիւղի և կազի արդիւնաբերութեան և ռազմական ոլորտներու մէջ համագործակցութեան խորացման մասին:

Հայաստանի մէջ Մայիս 11-16 հաստատուած է քորոնայի հիւնադութեան 17 նոր դէպք, առողջացած է 21 քաղաքացի, մահուան դէպք չէ արձանագրուած:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում