Օրը՝ 60 վայրկյանում | 30.04.2022

ՄՄարո Թարվերդյան

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին: Նրան ընդունել են ՀՀ վարչապետը, նախագահը, խորհրդարանի խոսնակը և արտգործնախարարը:

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան:

Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ Վրաստանի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը:

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ Միրզոյանի պատասխանն Ալիևին:

Մեր դիրքորոշումը միանշանակ է ու անփոփոխելի է` Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան:

Արևմուտքի ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում է ռուս-ուկրաինական բանակցությունները. Լավրով:

Ուկրաինան երբևէ չի սպառնացել Ռուսաստանի ազգային շահերին. Պենտագոնի խոսնակ:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 2 նոր դեպք, առողջացել է 12 մարդ, մահ չունենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում