Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2022

ՄՄարո Թարվերդյան

Սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով կձևավորվի մինչև ապրիլի վերջ, արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները. Շառլ Միշելը՝ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո: 

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտումը, ասել է Փաշինյանը:

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը:

Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հասնելու ուղղությամբ վճռորոշ ջանքեր են գործադրվել, հայտնել է Բորելը:

Հերթական ապատեղեկատվությունն Ադրբեջանից: Հայկական կողմն Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ:

Մայրության և գեղեցկության տոնի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արայիկ Հարությունյանը:

Բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 19 նոր դեպք, առողջացել է 18 մարդ, մահ չունենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում