Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Արցախում տիրող իրավիճակը:

Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում. Միրզոյան:

Ցավոք սրտի, հարցը դեռ լուծված չէ. Արարատ Միրզոյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին:

Եվրամիությունն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը:

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն առանց ջեռուցման դիմակայում են սառնամանիքին. Human Rights Watch:

Հայաստանի նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:

Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մի քանի օրում կավարտվեն. Պեսկով:

Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետ կատարել ռուբլով:

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, առողջացել է 59, մահացել 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում