Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Լավրովը և Բայրամովը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների վերաբերյալ:

Կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան:

Վահագն Խաչատուրյանը և Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

Կրեմլը նշել է, որ բանակցություններում բավարար առաջընթաց չկա Պուտինի և Զելենսկու հանդիպման համար:

Ռուսաստանը խիստ կարձագանքի Ուկրաինայի իրավիճակին ՆԱՏՕ-ի միջամտության դեպքում. Պեսկով:

Ուկրաինան որևէ վերջնագիր չի ընդունի. Զելենսկի:

Ջո Բայդենն այս շաբաթ կուղևորվի Եվրոպա՝ օրակարգում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցն է։

Եվրամիության արտաքին գործերի նախարարները սկսել են քննարկել Ուկրաինայի անդամակցության հայտը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք: Առողջացել է 73, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում