Օրը՝ 60 վայրկյանում | 18.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանն այցելել է Ներքին Հանդին հարակից սահմանագոտի և ծանոթացել առկա իրավիճակին:

Արցախի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում:

Մարտի 7-12-ը Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ. Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

Համոզված եմ, որ բազմոլորտ օրակարգը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. վարչապետը՝ Կիպրոսի նախագահին:

Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան:

Առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո. ՊԵԿ:

Ռուսական հակահրթիռային համակարգերը երրորդ երկրներին փոխանցելն անթույլատրելի է. Լավրով:

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է 9 մարդասիրական միջանցքով տարհանման ծրագրերի մասին:

Եվախորհուրդը կասեցրել է գործակցությունը Բելառուսի հետ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք: Առողջացել է 149, մահացել՝ 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում