Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններ կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Շփման գծով ադրբեջանական կողմի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ գրասենյակ:

Տոյվո Կլաարին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերը:

Ռուսաստանը Եվրոպայից և Միացյալ Նահանգներից չի խնդրի չեղարկել պատժամիջոցները. Ռուսաստանի փոխարտգործնախարար:

Մակրոնն ու Բայդենը համաձայնել են խստացնել հակառուսական սահմանափակումները:

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի 3736 օբյեկտ. ՌԴ ՊՆ:

Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետը չի հրապարակվում. Պեսկով:

Արձանագրվել է կորոնավիրուսի 17  նոր դեպք, առողջացել 166, մահացել՝ 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում