Օրը՝ 60 վայրկյանում | 10.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 9-ին օրվա ընթացքում և ամբողջ գիշեր Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախի պաշտպանության բանակ:

Ադրբեջանի սադրիչ գործողությունները սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, հարված՝ խաղաղապահ առաքելությանը. Արցախի արտգործնախարարություն:

Փաշինյանը Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային բացառիկ ջերմության ու բարեկամության համար։

Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը. Ելիսեյան պալատ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը կայցելի տարածաշրջան:

Մոսկվան դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից. Ռուսաստանի արտգործնախարարություն:

Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի առաջադրած պահանջները. ասել է Կուլեբան Լավրովի հետ բանակցությունից հետո։

Ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները քննարկվում են Բելառուսում, ոչ թե այստեղ. Լավրովը՝ Անթալիայի բանակցությունների մասին:

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի շուրջ հակամարտությանը երրորդ աշխարհամարտից խուսափելու համար. Բորել:

Հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք: Առողջացել է 235, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում