Ուկրաինայի հայերի մի մասը ևս հեռանում է ռազմական գործողությունների թեժ գոտիներից

ԱԱրթուր Խաչատրյան

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մեկ շաբաթ անց էլ մարդիկ շարունակում են զանգվածաբար հեռանալ իրենց բնակավայրերից: Նրանք հիմնականում տեղափոխվում են Ուկրաինայի արևմտյան շրջաններ, որտեղից փորձում են անցնել կա՛մ Եվրամության երկրներ, կա՛մ գոնե Մոլդովա:

Ըստ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տվյալների՝ այս ժամանակահատվածում Ուկրաինան լքել է շուրջ 1 միլիոն մարդ: Մոտ կեսին ընդունել է Լեհաստանը: Սլովակիայում և Հունգարիայում փախստականների թիվը հասնում է 120 հազարի: Մեծ հոսք կա նաև դեպի Գերմանիա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ Միությունն ի վիճակի է ընդունել ուկրաինացի փախստականներին, քանի որ իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների վաղուց էր պատրաստվում:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԼՔՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Պաշտոնական տվյալներ չկան, սակայն ակնհայտ է, որ նրանց շարքերում կլինեն նաև Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր: Երկրում Հայաստանի դեսպանատունը և տարբեր քաղաքներում մեր հյուպատոսությունները շարունակում են աշխատել: Ավելի վաղ մեր արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Հայաստանի այն քաղաքացիներից, որոնք մտադիր են հայրենիք վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, այդ երկրների վիզա չի պահանջվի: Կիևում բնակվող Դավիթ Մկրտչյանը նույնպես ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ:

Դավիթ Մկրտչյան (Կիևի բնակիչ) - Դեռ Կիևում ենք: Բայց էսօր կշարժվեմ դեպի արևմտյան Ուկրաինա, քանի որ ընտանիքիս համար այստեղ անվտանգ չէ: Գիշերը բախումներ էին: Ես մտածում եմ՝ դեպի Լվով կամ Զակարպատյե:

Կիևում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, սակայն քաղաքի շուրջ ընդհանուր լարվածությունը չի նվազում: Մայրաքաղաքի կենտրոնական կայարանից գնացքները շարունակում են մարդկանց տեղափոխել դեպի արևմուտք: Թեժ գործողությունների կիզակետում հայտնված Կիևի արվարձաններում մասամբ փակվել են խանութները, չի գործում հանրային տրանսպորտը: Չնայած վտանգին՝ շատերը շարունակում են մնալ մայրաքաղաքում. նրանց թվում է մեր հայրենակից Մարատ Հակոբյանը:

Մարատ Հակոբյան (Կիևի բնակիչ) - Հայ համայնքը, ինչպեսև Ուկրաինայի այլ քաղաքացիները, տագնապի ժամանակ փորձում է ապաստարաններում մնալ, ամենահամառները տանն են անցկացնում դա:

Մարատ Հակոբյանի խոսքով՝ առավել բարդ է արևելյան շրջաններից հայերի տարհանումը: Խոսքն առաջին հերթին Խարկով և Մարիուպոլ քաղաքների մասին է:

Մարատ Հակոբյան - Հիմա քանի որ կա մեծ լոգիստիկ խնդիր, հիմնականում ամեն ինչ արվում է ճակատի համար: Ճանապարհները ապահով չեն սահմանին հասնելու համար, եթե առաջին օրերին ապահով էր, հիմա դա արկածախնդրության հետ կարելի ա համեմատել քանի որ խփում են հեռահար հրթիռներից:

Իրենց բնակավայրերում մնացած հայերը փորձում են օգնություն ցուցաբերել ոչ միայն համայնքի ներկայացուցիչներին: Լվովի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների հայկական ռեստորանները սկսել են ուտելիք պատրաստել և անվճար բաժանել բոլորին:

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 45.49 տոկոս, «Բարոյական արժեքներ»՝ 32.35 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 21.25 տոկոս․ հայտնի են Սպիտակի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 45.49 տոկոս, «Բարոյական արժեքներ»՝ 32.35 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 21.25 տոկոս․ հայտնի են Սպիտակի քվեարկության նախնական արդյունքները

Մեծամորում ՔՊ կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը

Մեծամորում ՔՊ կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում