Օրը՝ 60 վայրկյանում | 03.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում:

Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին:

Հայաստանի զինված ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է հերթական տեղեկատվությունը:

Թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 30 տարեկան է:

Մարիուպոլ քաղաքի շրջապատման օղակը նեղանում է. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Բանակցություններում Ռուսաստանի պայմանները նվազագույնն են. Լավրով:

Ուկրաինան պատրաստ է խաղաղ բանակցությունների. Կուլեբա:

Բելառուսում շարունակվում է ռուս-ուկրաինական երկրորդ հանդիպումը:

Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը կհանգեցնի զոհերի թվի ավելացման. Զախարովա:

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է Հայաստանի հավաքականի կազմում մրցելույթները:

Գրանցվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, առողջացել է 486, մահացել 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում