Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Ղազախստանում է:

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով. Փաշինյանը` Մակրոնին:

Ընդգծել ենք հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը․ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ:

Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Դոնբասում:

Ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է. Պեսկով

Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարել:

Կիևը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու Կիևի «չեզոք կարգավիճակի» շուրջ. Պեսկով:

Շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Բայդենը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:

Ուկրաինայի շուրջ հակամարտությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի սադրանքներով. Իրանի արտգործնախարար:

Գրանցվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք: Առողջացել է 970, մահացել 14 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում