«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Գումար կհատկացվի Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների անցկացման համար

ԼԼիլիթ Ասատրյան

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման  համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամի չափով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:

«Անհրաժեշտ 77 մլն 768 հազար դրամ գումարը կտրամադրվի ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում»,- ասաց Դումանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գումար է հատկացվում նաև մարզահամերգային համալիրին:

«Ուզում եմ հիշեցնել, որ մարզահամերգային համալիրում մենք այս տարի ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք, խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է: Ուզում եմ էկոնոմիկայի նախարարության և տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս միջոցառումների վրա, որոնք, կարծում եմ՝ լավ առիթ են նաև, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետքովիդյան շրջանում ակտիվանան, և մենք տուրիստական հոսքերը վերականգնենք: Այս իրադարձությունները, կարծում եմ՝ կարևոր են այս առիթով»,- ասաց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշված միջոցառումներին ավելացրեց Հայաստանում անցկացվելիք երկու կարևոր միջոցառում՝ ՄԱԿ-ի World tourism organization-ի տարեկան համաժողովը և Starmus միջազգային աստղագիտական համաժողովը:

Քերոբյանը նշեց, որ ՄԱԿ-ի World tourism organization-ը պետք է անցկացվի հունիսի 1-3-ը: «Մենք փորձելու ենք միջոցառումը Գյումրիի Սև բերդում անցկացնել»,- նշեց նա:

Սեպտեմբերին սպասվող Starmus միջազգային աստղագիտական համաժողովը նույնպես խոշորագույն միջոցառում է, որին մասնակցելու է մոտ 6 Նոբելյան մրցանակակիր:

«Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա հայ Նոբելյան մրցանակակիրը: Այս ամենը զբոսաշրջային և ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կմտցնի մեր տնտեսական կյանքում»,- նշեց նախարարը:

Դումանյանն ավելացրեց, որ կենսաբանություն առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադան նույնպես այս տարի տեղի կունենա Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում